Գերագույն ռադան Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ռուստեմ Ումերովին
Ռուստեմ Ումերովը դարձել է Ուկրաինայի պաշտպանության նախարար: Խորհրդարանը կողմ է քվեարկել նրա նշանակմանը 338 ձայնով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ փոփոխության մասին։ Ալեքսեյ Ռեզնիկովի փոխարեն կնշանակվի Ռուստեմ Ումերովը:
«Ես որոշել եմ փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովը լայնամասշտաբ պատերազմով անցել է ավելի քան 550 օր։ Կարծում եմ, որ նախարարությունը նոր մոտեցումների և փոխգործակցության այլ ձևաչափերի կարիք ունի ինչպես զինվորականների, այնպես էլ հասարակության հետ ընդհանուր առմամբ։ Հիմա նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը։ <...> Ակնկալում եմ, որ խորհրդարանը կաջակցի այդ թեկնածությանը»,- հայտարարել էր Զելենսկին։
Նշենք, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսեյ Ռեզնիկովը։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճ...
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով. Պատել
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է ԼՂ–ում հումանիտար վիճակին։ «Մենք շարունակում ենք խորապես...
Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց մենք չենք կարող համաձայնել նրա այս թեզերի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մասին
«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժ...