Չինացի պաշտոնյաներին արգելվել է օգտագործել iPhone կամ արտասահմանյան արտադրության այլ տեխնիկա․ WSJ
Չինաստանի իշխանությունները արգելել են պետծառայողներին աշխատանքի համար օգտագործել iPhone կամ արտասահմանյան արտադրության այլ տեխնիկա։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պարբերականի տեղեկություններով, Չինաստանի ղեկավարության «ոչ միայն չօգտագործել, այլև նման սարքերը գրասենյակ չբերել» հրամանը փոխանցվել է աշխատանքային չաթերի ներսում, ինչպես նաև համապատասխան հաստատություններում և գերատեսչություններում հայտարարությունների և հատուկ հանդիպումների միջոցով։
ՉԺՀ-ի քաղաքացիական ծառայողների նկատմամբ նմանատիպ միջոցներ նախկինում կիրառվել են ավելի փոքր մասշտաբով, մինչդեռ ներկայիս սահմանափակումները կընդգրկեն պաշտոնյաների և գերատեսչությունների «ընդլայնված շրջանակը»: Նշվում է, որ Չինաստանը երկար ժամանակ պատժամիջոցներ է սահմանում համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման արտասահմանյան արտադրողների սարքերի վրա։
Ինչպես նշում է թերթը, ներկայիս սահմանափակումները կապված են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև սրված առճակատման հետ, որը ստիպել է երկու կողմերին ուժեղացնել պետական վերահսկողությունը տվյալների անվտանգության և կառավարական գերատեսչությունների թվային գործունեության նկատմամբ։ Այս քայլը, իբր, դարձել է Չինաստանի իշխանությունների ջանքերի մի մասը՝ սահմանափակելու գաղտնի տեղեկատվության արտահոսքը արտասահման, ինչպես նաև նվազեցնելու երկրի կախվածությունը օտարերկրյա տեխնոլոգիաներից:
Նմանատիպ հոդվածներ
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...