Ադրբեջանը փորձում է խաբել միջազգային հանրությանը․ Մարուքյան
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը «Arab News»-ին տված հարցազրույցում ասել է, որ Լաչինի միջանցքը արգելափակված չէ, և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այսպիսով, Ադրբեջանը փորձում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վերաբերյալ, ինչը հաստատվել է միջազգային այնպիսի հայտնի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և հաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռներով, որ միջանցքը փակ է, մարդիկ սովամահ են լինում։
Ի վերջո, եթե Լաչինի միջանցքը փակված չէ, և ԼՂ-ում շրջափակում ու սով չկա, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը այս խորհրդավոր մարդասիրական օգնությունն ուղարկել Աղդամ»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...