Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է. Հաջիև
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը «Х»,-ում (նախկին Թվիթեր) գրել է, թե Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է, եթե Հայաստանը ներողություն խնդրի «անցյալի վայրագությունների» համար։
«Դրանք չհիմնավորված մեղադրանքներ են Ադրբեջանի հասցեին։ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների նկատմամբ խեղդամահություն կամ շրջափակում չկա.
Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, բազմաթիվ ճանապարհներ ունենալն է։ Իսկ կարևոր ճանապարհներից է Աղդամ- Խանկենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհը։ Այն շատ ավելի արդյունավետ է և ունի ավելի լավ նյութատեխնիկական հնարավորություններ՝ հասնելու ղարաբաղյան տարածաշրջան, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ վերակառուցել է այն», - գրել է Հաջիևը:
Հաջիևի նշել է, թե իբր իրենք հրավիրել են երկխոսության, սակայն մերժում են ստացել հայկական կողմից։ Ըստ ալիևյան ռեժիմի խորհրդականի` սա ապակառուցողական վերաբերմունք է.
«Նրանք նաև ոչ են ասում սննդի հիմնական ապրանքներին կամ այն ամենին, ինչ գալիս է Ադրբեջանից: Սա ռասիզմ է։ Սննդամթերքի ծագման պատճառով նրանք ասացին, որ չեն ընդունի այն»,-նշել է Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց մենք չենք կարող համաձայնել նրա այս թեզերի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին. ն...
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճ...
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով. Պատել
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է ԼՂ–ում հումանիտար վիճակին։ «Մենք շարունակում ենք խորապես ներգր...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մասին
«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժ...