Գնդապետին առերեսման ու հարցաքննության են հրավիրել Վաչագան Ղազարյանի գործով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս հարցաքննության, ինչպես նաև առերեսման է հրավիրել «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանին:
Հիշեցնենք, որ գնդապետ Կորյուն Եղիազարյանը առավել հայտնի է 2018թ.-ի հեղափոխության օրերին. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ միասին զբաղված է եղել Արգավանդի «պաշտպանությամբ»: Նրանք դիմադրում էին, որ ոչ մի դեպքում իշխանությունը չփոխվի, և փողոցում քայլողները իշխանության չգան:
Եղիազարյանը հարցաքննության է հրավիրվել ոչ թե այդ արարքի, այլ ուրիշ պատրվակով»:
Թերթը նշում է, որ նրան հարցաքննության ու առերեսման են հրավիրել Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար, ՊՊԾ պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...