
Ավստրիայի կանցլերը Ռուսաստանից գազ գնելը «տհաճ» է անվանել

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանից գազ գնելը «տհաճ է», սակայն իր երկիրը դեռ չի կարող խուսափել դրանից։
«Թիվ մեկ առաջնահերթությունը էներգամատակարարման անվտանգությունն է»,- ասել է նա։
Քաղաքական գործչի կարծիքով, եթե այն խախտվի, կխաթարվի համակարգն ու արտադրությունը, ինչպես նաև մարդկանց էներգիայի մատակարարումը։
«Տհաճ է։ Դա բարոյապես տհաճ է, բայց դա իրականություն է», - ասել է Նեհամերը:
Նա նաև նշել է, որ Ավստրիան սկսել է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից արդեն 2022թ. Ինչպես նշել է կանցլերը, հանրապետությունն աշխատում է ընդլայնել մատակարարումները Գերմանիայի և Իտալիայի միջոցով, որպեսզի հնարավորություն ունենա օգտվելու նոր աղբյուրներից։
Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ավստրիական նավթագազային OMV կոնցեռնը մինչև 2040 թվականը պայմանագրեր ուներ «Գազպրոմի» հետ Ավստրիա գազ մատակարարելու համար, և Վիեննայի կողմից դրանց միակողմանի դադարեցումը թանկ կարժենա։
Քաղաքական գործիչը հավելել է, որ «գազ վառելն ինչ-որ տեղ հակաարդյունավետ կլիներ»։