Պետք չէ սև ու սպիտակ գնահատականներ տալ. փոխվարչապետը` ԵՄ դիտորդների գործունեության արդյունավետության մասին
Այս կամ այն գործընկերոջ գործողություններին կամ աջակցության որակին սև ու սպիտակ գնահատականներ տալ պետք չէ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ԵՄ դիտորդների գործունեության արդյունավետությանը վերաբերող մասին հարցին։
«Կրակոցները որևէ բացատրություն չունեն, բայց մենք պետք է խորը վերլուծենք և հասկանանք, թե ինչ դերակատարների, ինչ գործողությունների պակաս կա»,– ասաց նա։
Գրիգորյանի խոսքով` պետք է հասկանալ, թե ինչ հավելյալ երաշխիքներ կան կիրառելու, որպեսզի սահմանին բացառվեն միջադեպերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...