Մոսկվան չափազանց դժգոհ է Փաշինյանի վերջին հրապարակային հայտարարություններից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի մասին հայտարարությունները իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում տոնով անընդունելի են, Մոսկվայում՝ ծայրահեղ դժգոհ են։ Այս մասին ТАСС-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններից և օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունից, դրանք իրենց տոնով և բովանդակությամբ անընդունելի են՝ նպատակ ունենալով սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնել»,- ասել է աղբյուրը։
Ըստ դիվանագիտական աղբյուրի՝ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, բայց Երևանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը՝ Ռուսաստանի Դաշնության դուրսմղման համար։
Հայաստանի վարչապետը հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության՝ տարածաշրջանից հեռանալու հնարավորության մասին. «Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երևանը որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Սակայն դա պետք է երկկողմանի երթևեկությամբ փողոց լինի. Հայաստանը ևս չպետք է դառնա Ռուսաստանի արտամղման՝ Արևմուտքի գործիքը», - ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը մասնակցում է ՔՊ-ի քարոզարշավին. ԱԺ-ից մեկնաբանում են
Երևանի քաղաքապետի ընտրություննեի հետ կապված՝ քարոզարշավին հետևելիս նկատեցինք, որ քարոզարշավին մասնակցում է նաև ԱԺ նախագա...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...