Արայիկ Հարությունյանն իսկապե՞ս հրաժարական կտա․ փորձել ենք Դավիթ Բաբայանից ճշտել
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իսկապե՞ս պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Auroranews-ն այս հարցի պատասխանը փորձեց ստանալ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանից։ Վերջինս նշեց, որ չի մեկնաբանի տարածվող լուրերը։
Հարցին, եթե նման հրաժարական լինի, ի՞նչ վտանգներ, ռիսկեր կան, քանի որ կարծիք էր շրջանառվում, թե Արցախի նախագահի հրաժարականից հետո Ադրբեջանն ամեն բան կանի, որ Արցախը հայազգի ղեկավար չուենա, պատասխանեց․ «Այդ տեսակետից բարդ է, բայց ամեն բան համապարփակ ձևով պետք է հաշվի առնել։ Ամեն բան պետք է հաշվի առնենք և գանք այնպիսի եզրակացության, որն Արցախը կուժեղացնի կամ գոնե չի թուլացնի»։
Հիշեցնենք՝ մամուլում տարածվող լուրերի համաձայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական կներկայացնի։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձով է հանդես եկել և նշել, որ հրաժարական է ներկայացնում է․ ...
Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարակա՞ն է տալու
Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական է տալու։ Այս մասին հայտնում է Bagramyan26 տելեգրամյ...
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում:Ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության...
Գերմանիան Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը․ Անալենա Բերբոկ
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Գերմանիայի արտաքին...