18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրմշտոց, կռիվ և հայհոյանքներ․ միջադեպ Քպ-ականների և Բևեռի աջակիցների միջև
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ժամը18։30-ի սահմաններում, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի մոտ, շտաբի անդամները և ՔՊ-ի համակիրները հարձակվել են Նիկոլ Փաշինյանի հեռացման շարժման անդամների վրա, ովքեր իրականացնում էին սեպտեմբերի 7-ին սպասվող հանրահավաքի իրազեկում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը։
«Տևական ժամանակ միջադեպի վայրում չեն եղել ոստիկաններ կամ այլ իրավապահներ, և ՔՊ-ականներին և նրանց համակիրներին հաջողվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնություն գործադրել Փաշինյանի հեռացման շարժման անդամների նկատմամբ»- ասվում է հայտարարության մեջ
Տեսանյութում երկու կողմերը սկսում են քաշքշել միմյանց, հարվածներ հասցնել, այդ թվում նաև կանանց։ Հնչում են բղավոցներ և դրսևորվում է ոչ պատշաճ պահվածք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները ժամանակ են ձգում․ կա բեռների տեղաշարժ, բայց հստակ պատասխան չկա
Ադրբեջանցիները հասել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայր։ Նրանք բանակցել են ռուսների հետ՝ 40 տո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել հայտարարություն անելու․ Արցախում գիշերը ժամը 04։00-ին ավարտվել է արտահերթ նիստը
Ավարտվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստը։ Ավելի վաղ տեղի էր ունեցել Արցախի ԱԽ նիստ, որի ընթացքում նախագահը նիստի մասնակիցների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է՝ թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել
Արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը հայտնում է․ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական օգնությունը շարժվեց առաջ․ հիմա այն ուղևորվում է դեպի Ստեփանակերտ
Տելեգրամյան ալիքներում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, որ Ռուսական հումանիտար օգնությունն անցավ Ակնա-Ստեփանակերտ...