Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ուկրաինան ստացել է 100 մլրդ դոլարի օգնություն. Ուկրաինայի ՊՆ
ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ուկրաինան գործընկերներից ստացել է մոտ 100 մլրդ դոլարի օգնություն։ Այդ գումարի մեջ է մտնում սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը:
«Մենք փողով ստացել ենք տարբեր զենքեր և տեխնիկա, փամփուշտներ, արկեր և այն, կարծում եմ ՝ 100 միլիարդի շրջանակում։ Միայն ԱՄՆ-ից ավելի քան 50 միլիարդ, արդեն մոտենում է 60-ին: Եթե դա բազմապատկենք գրիվնայի փոխարժեքով, կտեսնեք, թե քանի տրիլիոն գրիվնա է դա», - ընդգծել է Ռեզնիկովը ։
Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ Ուկրաինայի պետական բյուջեով նախատեսված պաշտպանական բյուջեի մեծ մասը ծախսվում է զինվորականների դրամական բավարարման և փոխհատուցման վրա:
Հիշեցնենք, որ Դանիան 2024 թվականին Ուկրաինայի զարգացման նպաստը կավելացնի մինչեւ 160 մլն դոլար ։
Մինչդեռ Բրիտանիան ավելի քան 14 մլն դոլար Է հատկացրել ուկրաինացի փախստականներին օգնելու համար։ Մեծ Բրիտանիայի համահարթեցման, բնակարանաշինության և համայնքների հարցերով նախարարությունն Ուկրաինայի Անկախության օրը հայտարարել է ուկրաինացի փախստականների աջակցության նոր փաթեթի մասին, որն արժե 11,5 մլն ֆունտ:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Հայաստանից
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկ...
Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը. Ելիսեյան պալատ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվ...
Արցախի խորհրդարանն այսօր ԼՂ նախագահ կընտրի
Արցախի խորհրդարանն այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ կընտրի: Նախագահի ընտրությունը տեղի կունենա ժամը 11-ին՝ ԱԺ հատուկ նիստ...
Ռուսաստանի և Ուկրաինայի վրա պետք է ճնշում գործադրել՝ խաղաղության շուրջ բանակցությունների համար
Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են խաղաղ բանակցություններ սկսել միայն այն դեպքում, եթե նրանց վրա ճնշում գործադրվի։ Նման կա...