Բողոքի ցույց՝ Հյուսիսային Իրաքում. կա զոհ և վիրավորներ
Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ նահանգում բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ մահացել է, ևս 11-ը վիրավորվել, երկրի իշխանությունները պարետային ժամ են սահմանել տարածաշրջանում, ինչպես նաև իրավապահներին հրահանգել են կարգուկանոն պահպանել տարածքում, հաղորդում է իրաքյան Shafaq News գործակալությունը։
«Մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել նահանգում (Քիրքուք-խմբ.) բողոքի ցույցերի ժամանակ բռնի գործողությունների արդյունքում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Իր հերթին Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանիի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա հրամայել է նահանգում պարետային ժամ մտցնել։ Անվտանգության կառույցների լայնածավալ գործողություն է սկսվել նաև անհանգիստ շրջաններում անվտանգությունն ապահովելու համար։
Ինչպես նշել է երկրի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), այդ ծառայությունների ստորաբաժանումները կկալանավորեն ցանկացած անձի, ով կփորձի «խաթարել Քիրքուքի անվտանգությունը»։
Միայն անվտանգության ուժերի անդամներին է թույլատրվում զենք կրել, ասել է Ռասուլը։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը. Ելիսեյան պալատ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվ...
Արցախի խորհրդարանն այսօր ԼՂ նախագահ կընտրի
Արցախի խորհրդարանն այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ կընտրի: Նախագահի ընտրությունը տեղի կունենա ժամը 11-ին՝ ԱԺ հատուկ նիստ...
Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Հայաստանից
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկ...
Ռուսաստանի և Ուկրաինայի վրա պետք է ճնշում գործադրել՝ խաղաղության շուրջ բանակցությունների համար
Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են խաղաղ բանակցություններ սկսել միայն այն դեպքում, եթե նրանց վրա ճնշում գործադրվի։ Նման կա...