Արևմուտքը պետք է ՌԴ-ին անվտանգության երաշխիքներ տա. Հունգարիա
Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գուլյաշը Վայտայում ամառային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տևական խաղաղություն հաստատելու համար Արեւմուտքը պետք է Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրի։
Ըստ Գուլյաշի, կայուն խաղաղության համար «արևմտյան աշխարհը, որն աջակցում է Ուկրաինային, պետք է ապահովի Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ, բայց հաստատ ոչ ՆԱՏՕ-ին ուկրաինացիների անդամակցությունը», այլ երկարաժամկետ հեռանկարում՝ խաղաղապահների տեղակայում։
Պատասխանելով ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցին՝ Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավարն ասել է, որ Ուկրաինան օկուպացված տարածքները վերադարձնելու իրական հնարավորություն չունի, և որ «ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում Կենտրոնական Եվրոպայի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Հայաստանից
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկ...
Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը. Ելիսեյան պալատ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվ...
Արցախի խորհրդարանն այսօր ԼՂ նախագահ կընտրի
Արցախի խորհրդարանն այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ կընտրի: Նախագահի ընտրությունը տեղի կունենա ժամը 11-ին՝ ԱԺ հատուկ նիստ...
Ռուսաստանի և Ուկրաինայի վրա պետք է ճնշում գործադրել՝ խաղաղության շուրջ բանակցությունների համար
Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են խաղաղ բանակցություններ սկսել միայն այն դեպքում, եթե նրանց վրա ճնշում գործադրվի։ Նման կա...