ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էս մի հանրահավաքը հարց չի լուծում, ժամանակն է ստեղծել կոմիտե 7-11 հոգանոց». Մանուկյան
Ադրբեջանը խնդիր է դրել Արցախն ազատել հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որ հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ տեղահանել կամ կազմակերպել կոտորած. Շատ հստակ է ծրագիրը:
Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում իր ելույթում նշել է Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Իսկ ինչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ դրանից հետո Հայաստանի հետ պետք է խաղաղ ապրի՞: Ոչ, նրանք ասում են, որ Երևանն իրենց պատմական հողն է, այսինքն իրենց ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, կուլ տալ Արցախը, հետո Հայաստանը: Զուգահեռ այդ աշխատանքը կատարվում է: Զուտ մաթեմատկորեն գհարցը չի լուծվում, եթե առանձին Հայաստանի հարցն ենք լուծում, եւ առանձին՝ Արցախի հարցը: Դրանք իրար հետ շաղկապված են, մեկն առանց մյուսի կմեռնի: Արցախը կանգնում է եւ հայտարարում է պայքար, ուժ է ցուցադրում, չի գնում գայթակղությանը, որ Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն: Ասում է՝ սոված կմնամ, բայց էդ ծուղակը չեմ ընկնի: Իսկ Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք: Դա ոչ միայն բայորական կամ ազգային ու քաղաքական տեսակետից սխալ է, յլ սխալ է ի սկզբանե, որովհետեւ Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է՝ թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել
Արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը հայտնում է․ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները ժամանակ են ձգում․ կա բեռների տեղաշարժ, բայց հստակ պատասխան չկա
Ադրբեջանցիները հասել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայր։ Նրանք բանակցել են ռուսների հետ՝ 40 տո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել հայտարարություն անելու․ Արցախում գիշերը ժամը 04։00-ին ավարտվել է արտահերթ նիստը
Ավարտվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստը։ Ավելի վաղ տեղի էր ունեցել Արցախի ԱԽ նիստ, որի ընթացքում նախագահը նիստի մասնակիցների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար». Վահագն Ալեքսանյանը՝ Հայկ Մարությանի ելույթի մասին
«Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար, բայց գոնե սելը ճռռալու փոխարեն, սելվորը չճռռար»,-ֆեյսբուքյան եթերու...