ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դա աբսուրդ է․ Ռուսական կողմը սեփական անկարողությունը բարդում է հայկական կողմի վրա»․ Սիմոնյան
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ երեկոյան հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հյուրն էր, որտեղ քննարկման թեման սահմանային իրավիճակն էր։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին Սիմոնայնը անհեթեթ է անվանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման պատճառների մասին։
«Ես տեսել եմ այս հայտարարությունը, և որքան հիշում եմ, ասվում է, որ հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սա աբսուրդ է, քանի որ այն երկիրը, որը պետք է երաշխավոր լինի, այսինքն՝ ռուսական կողմը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի նոյեմբերի 17-ին տված հարցազրույցում ասել է, որ Արցախը, Լեռնային Ղարաբաղը եղել են, կլինեն և կլինեն Ադրբեջանի անբաժանելի մասը։
«Ենթադրենք, հայկական կողմը ինչ-որ հայտարարություն է արել, բայց կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն, որի տակ կան երեք երկրների ստորագրություններ, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ տարածք է, որը գտնվում է ռուս խաղաղապահների իրավասության ներքո․ Հիմա հարց է՝ որտե՞ղ է այս տարածքը, որտե՞ղ են ռուս խաղաղապահները»,- հավելել է Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները ժամանակ են ձգում․ կա բեռների տեղաշարժ, բայց հստակ պատասխան չկա
Ադրբեջանցիները հասել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայր։ Նրանք բանակցել են ռուսների հետ՝ 40 տո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է՝ թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել
Արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը հայտնում է․ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել հայտարարություն անելու․ Արցախում գիշերը ժամը 04։00-ին ավարտվել է արտահերթ նիստը
Ավարտվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստը։ Ավելի վաղ տեղի էր ունեցել Արցախի ԱԽ նիստ, որի ընթացքում նախագահը նիստի մասնակիցների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար». Վահագն Ալեքսանյանը՝ Հայկ Մարությանի ելույթի մասին
«Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար, բայց գոնե սելը ճռռալու փոխարեն, սելվորը չճռռար»,-ֆեյսբուքյան եթերու...