Քաղաքականություն

Էմանուել Մակրոնը՝ Նիգերի վերաբերյալ որոշումներ ընդունելու մասին

Էմանուել Մակրոնը՝ Նիգերի վերաբերյալ որոշումներ ընդունելու մասին
Ֆրանսիան Նիգերի վերաբերյալ ցանկացած որոշում կընդունի միայն ապստամբության հետևանքով հեռացված նախագահ Մուհամեդ Բազումի հետ խորհրդակցելուց հետո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել…

Ֆրանսիան Նիգերի վերաբերյալ ցանկացած որոշում կընդունի միայն ապստամբության հետևանքով հեռացված նախագահ Մուհամեդ Բազումի հետ խորհրդակցելուց հետո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։  Մակրոնը նշել է, որ Փարիզը Բազումին ճանաչում է որպես Նիգերի միակ օրինական ղեկավար։  

«Որոշումները, ինչպիսին էլ որ լինեն դրանք, կընդունվեն նախագահ Բազումի հետ քննարկումների հիման վրա»,- Մակրոնի խոսքերն է մեջբերել Agence France-Presse-ը։ 

Նա նաև վերահաստատել է իր աջակցությունն Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի «համարձակ և հստակ որոշումներին, որոնք դատապարտում էին ապստամբությունը, որը ենթադրում էր ծանր տնտեսական պատժամիջոցներ»: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250