Պաշտպանության նախարարությունը՝ սահմանին իրավիճակի մասին

Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունն իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: 

 

Նշենք, որ ՊՆ-ն քիչ առաջ տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ադրբեջանական կողմն ինչպես է րացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ։ 

 

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ թշնամին օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

Կեղծ խաղարարար Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և մեկ վիրավոր։ 

 

ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև, որ թշնամին ականանետ է կիրառում։ 


 

Պատահարներ