Քաղաքականություն

Ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր հանրությանը ՀՀ-ի դեմ նոր գործողությունների․ ադրբեջանագետ

Ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր հանրությանը ՀՀ-ի դեմ նոր գործողությունների․ ադրբեջանագետ
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Դեռևս օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը Հայաստանի…

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Դեռևս օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը Հայաստանի դեմ նոր գործողությունների:

 

Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը օգոստոսի 16–ի իր հարցազրույցում նշել էր, թե իբր «Հայաստանը զինտեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ պայմանական սահմանի երկայնքով, տարածվում են հրետանային կայանքների տեղափոխման հետ կապված կադրեր, ինչը հիշեցնում է է նախորդ տարվա սեպտեմբերի իրադարձությունները։ Նույնիսկ այն ժամանակ Հայաստանը կեղտոտ խաղեր էր խաղում, և հայտնի է, որ արդյունքում արյունալի իրադարձություններ տեղի ունեցան, Ադրբեջանը լուրջ հարվածներ հասցրեց Հայաստանին։ Նրանք զգացել են սեփական սադրանքների դառնությունը: Չի բացառվում, որ նման միջադեպի, սադրանքի դիմեն այս տարվա սեպտեմբերին։ Այդ դեպքում ադրբեջանական պետությունը դեռ կարող է հակաահաբեկչական գործողություն իրականացնել ՝ վկայակոչելով միջազգային իրավունքը։ Սա ոչ մի դեպքում անօրինական քայլ չի լինի, քանի որ ցանկացած պետություն ռազմական սադրանքի պայմաններում կցուցաբերեր հենց նման վարքագիծ։ Ադրբեջանը նույնպես կարող է ստիպված լինել նման քայլի գնալ, և այդ դեպքում բոլոր իրադարձությունների զարգացման պատասխանատվությունը կրում է Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունն ու նրանց հովանավորները»:

 

Մեկ այլ քարոզչական կայք էլ հոդված էր տարածել օգոստոսի 18–ին՝ նշելով, որ ՄԱԿ–ի ԱԽ նիստից հետո երրորդ պատերազմն ավելի է մոտեցել:

 

Քիչ թե շատ մտածող ցանկացած մեկի համար պարզ է, որ Ադրբեջանը հստակ նպատակաուղղված կերպով գնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, որքան կտևի, թե ինչպիսի շարունակություն դա կունենա՝ կախված է միջազգայինների արձագանքից, իհարկե նաև՝ մեր բանակի կանխարգելիչ գործողություններից: Մեզ համար կարևոր է՝ տեղեկատվական առումով ճիշտ ներկայացնել իրավիճակն ու ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանը քարոզել ագրեսիվ քայլեր: Դրա վերաբերյալ ես անգլերեն գրառումներ անում եմ թվիթերյան հարթակում, եթե ունեք օգտահաշիվներ կխնդրեմ ակտիվ լինել այդ տիրույթում ու տարածել: Հղումը՝ մեկնաբանությունում:

 

[3954c3fd923accefe92aa4c57116ccc9.jpg]

[a9927d1b42ea63699212f06cea2137dc.jpg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250