Երեք օր է՝ Արցախի տղամարդիկ գիշերում են Ասկերանի մատույցներում. վճռական են՝ ցեղասպանի ձեռքից հաց չեն ընդունի
Արցախի տարբեր շրջանների բնակիչներն ասկերանցիների հետ շարունակում են փակ պահել ճանապարհը՝ վճռական են։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղար Անահիտ Պետրոսյանը:
«Երեկ ադրբեջանցիները փորձել են ռուս խաղաղապահների միջոցով այդ բեռները մտցնել Ասկերան, սակայն ժողովուրդը կտրուկ մերժել է։ Նրանք միաբերան հայտարարեցին՝ այդ ալյուրի կարիքը չունեն, Ադրբեջանն այսօր ցեղասպանություն է անում Արցախում, հետևաբար՝ ցեղասպանի ձեռքից հաց չեն ընդունի։ Երեք օր է՝ մեր տղամարդիկ գիշերում են այդ ճանապարհի մոտ, որպեսզի թույլ չտան որևէ կերպ այդ բեռը մտնի Արցախ։ Ցերեկները կանայք ևս միանում են տղամարդկանց։ Ընդհանուր վճռականություն կա, որ ոչ մի պայմանով չպետք է որևէ բեռ մտնի Արցախ»,- նշել է Անահիտ Պետրոսյանը:
Նա տեղեկացրել է, որ այսօր ԱԺ պատգամավորները ևս գնացել են ճանապարհի այդ հատված, թե ինչ են քննարկել՝ տեղեկություններ չունի։
«Կարծում եմ՝ որևէ ուժ այս մարդկանց չի կարող համոզել, քանի որ նրանք 8 ամսից ավելի է՝ գտնվում են ճնշումների ու սովի մեջ, նրանք չեն նահանջի։ Պետք է ադրբեջանցիներին հստակ ասվի, որ մենք մուրացկան չենք, մենք չենք մուրում, թող մեր կյանքի ճանապարհը բացեն, մենք մեր հողում ապրենք»,- եզրափակել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղարը։
Հիշեցնենք` օգոստոսի 29-ից Ադրբեջանը, որպես «բարի կամքի» դրսևորում, հայտարարեց, թե «հումանիտար» բեռ կուղարկի Արցախ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, ինչին դեմ արտահայտվեց արցախահայությունը՝ փակելով ճանապարհի Ասկերանի հատվածը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ով է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամնատարը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Դենիսի Կուլակովը։ Կիրիլ Կուլակո...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամնակ է տվել առևանգված 3 երիտասարդի վերաբերյալ տեղեկություն տալու համար
Ադրբեջանы մինչև սեպտեմբերի 7-ը պետք է տեղեկություն տրամադրի օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական...
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
«Ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք». Արցախի նախագահ
Արցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝...