Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին անտառային հրդեհներ Գելենջիկում. տեղի իշխանությունները դիմել են բնակիչներին

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ առողջարանայանին քաղաքի իշխանությունները տեղի բնակիչներին խնդրել են օգնել մարել անտառային հրդեհը։ «Հավաքը կլինի վաղը, Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին, «Լուկօյլ»…

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ առողջարանայանին քաղաքի իշխանությունները տեղի բնակիչներին խնդրել են օգնել մարել անտառային հրդեհը։ 

«Հավաքը կլինի վաղը, Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին, «Լուկօյլ» բենզալցակայանի մոտ»,- հայտնել է տեղի քաղաքային վարչությունը թելեգրամյան ալիքում: 

Վարչակազմն ընդգծել է, որ անհրաժեշտ են միայն հանդերձավորված մարդիկ, նախընտրելի են հրդեհաշիջման փորձ ունեցողներ։

 

Նշվում է, որ Գելենջիկում մեկ օրում միանգամից երեք զանգվածային անտառային հրդեհ է սկսվել: Փրկարարներին հաջողվել է ամբողջությամբ վերացնել երկու հրդեհ՝ Ջանխոտ ֆերմայի մոտ և Նեքսիս լեռան տարածքում, հայտնել է Տարածաշրջանային անտառային հրդեհների կենտրոնը:

 

Երրորդ հրդեհը հրահրել է տեղի 40-ամյա բնակիչը, ով վաճառքի համար էլեկտրական մալուխ էր պատրաստում։ Ոստիկանությունը ձերբակալել է հրդեհի ենթադրյալ մեղավորին։

 

Գելենջիկում անտառային հրդեհի տարածքը կազմում է հինգ հեկտար, որի մարմանը մասնակցում է 195 մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250