Եվս մեկ ռազմական հեղաշրջում Աֆրիկայում․ զինվորները հայտարարել են ընտրությունների արդյունքների չեղարկման մասին
Աֆրիկա մայրացամաքում ևս մեկ ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։ Գաբոնում զինվորականները հայտարարել են համապետական ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանության ինստիտուտների լուծարման մասին։
Գաբոնի զինվորականները հեռուստատեսությամբ հայտարարել են երկրի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների քվեարկության արդյունքների չեղարկման մասին՝ գործող նախագահի հաղթանակից հետո։ Նշենք, որ նա երրորդ ժամկետով վերընտրվել՝ հավաքելով ձայների ավելի քան 64%-ը։
Գաբոնի սահմանադրությունը նախագահական ժամկետների քանակի սահմանափակում չի նախատեսում։ Բանակի ղեկավարությունը անհամաձայնություն է հայտնել նման արդյունքների հետ կապված։
Հավելենք, որ ըստ AFP-ի, Լիբրևիլ քաղաքում փոխհրաձգություն է սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կրակի ինտենսիվությունը Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է. ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությա...
Նոր հաղորդագրություն՝ ՀՀ ՊՆ-ից
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հաղորդա...
ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկր...
4 զինծառայողներից մեկը ողջ է. ՊՆ–ն նոր զեկույց է ստացել բժիշկներից
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ մ...