Երևանից Կապան ինքնաթիռը վայրէջք կատարե՞լ է, թե՞ ոչ․ «Հրապարակ»
«Արդեն գրել էինք, որ այսօր առավոտյան Երևանից Կապան չվերթ պետք է իրականանար»։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
««Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատուից փորձել էինք ճշտել, թե արդյոք թռիչքը տեղի է ունեցել։ Օդանավակայանից մեզ ասել էին, որ օդանավը «Զվարթնոցից թռել է, սակայն չեն կարող ասել՝ վայրէջք կատարե՞լ է, թե՞ ոչ, սակայն աշխատակիցը նաև ասել է, որ թռիչքը տևում է 1 ժամ, և ենթադրում է, որ օդանավը վայրէջք է կատարել»,- գրել է կայքը։
Նշվում է, որ այդ ընթացքում մամուլում լուր տարածվեց նաև, որ օդանավը Կապանում վայէջք չի կատարել, և վատ տեսանելիության պատճառով կրկին վերադարձել է Երևան։
«Մենք կրկին կապվեցինք «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ օդանավը վատ տեսանելիության պատճառով հետ է վերադարձել, աշխատակիցն այս անգամ ասաց․«Մեզ մոտ ցույց է տալիս, որ Երևանից Կապան մեկնել է, իսկ թե վայրէջք կատարե՞լ է, մենք տեղեկություն չենք ստացել»։
Աշխատակցին հարցրինք, իսկ ժամը 11-ին Կապանից Երևան եկող օդանավն արդեն ժամանե՞լ է, նման թռիչք կա՞ր նախատեսված, աշխատակիցը պատասխանեց․«Դեռևս տեղեկություն չունենք, ժամը 11-ին էր տված, դեռևս նոր տեղեկություն չենք ստացել»,- պատասխանեց աշխատակիցը»,- գրում է կայքը։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանցիներն Արցախից ուսանողի են առևանգել
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաս...
Եվս հինգ հոգու տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու․ Արցախի ՄԻՊ
Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցա...
Երկու վարկած են պնդում․ Արցախի ՄԻՊ-ը՝ 22-ամյա երիտասարդի առևանգման մասին
Ականատեսների հետ խոսել եմ, նրանք երկու վարկած են պնդում։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշ...