Binance-ը դիտարկում է Ռուսաստանից ամբողջությամբ դուրս գալու հարցը. WSJ
Կրիպտոարժույթների ամենամեծ բորսան հանդիսացող Binance-ը վերանայում է իր ռուսական բիզնեսը և կարող է ամբողջությամբ դուրս գալ Ռուսաստանից։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է բորսայի ներկայացուցիչը՝ անանունության պայմանով։
«Բոլոր տարբերակները քննարկվում են, ներառյալ ամբողջական ելքը», - The Wall Street Journal-ին (WSJ) ասել է բորսայի ներկայացուցիչը:
Օգոստոսի 26-ին Binance-ը սահմանափակեց Binance P2P-ի միջոցով ցանկացած արժույթի առևտուրը ռուսաստանցիների համար՝ բացառությամբ ռուբլու: Սա վերաբերում է այն հաճախորդներին, ովքեր անցել են «Ճանաչիր քո հաճախորդին» (Know Your Customer, KYC) ստուգումը Ռուսաստանում:
Դա տեղի ունեցավ The Wall Street Journal-ի նյութի հրապարակումից հետո, ըստ որի՝ Binance-ը դեռ աջակցում է պատժամիջոցների տակ գտնվող «Сбербанк»–ի և «Тинькофф»–ի քարտերին՝ դրանք վերանվանելով «կանաչ տեղական քարտ» և «դեղին տեղական քարտ»:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է Հայաստանից ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Վրաստանը վերջնականապես դադարեցրել է ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան: Արգելքը վերաբերում է նաև Հայաստանից տեղափոխվ...
Lուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են. ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրու...
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել. գործարքը նավթի շուկաների համար կայացե՞լ է. Bloomberg
Իրանը համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ պատժամիջոցները մեղմացնելու շուրջ: Այս մասին գրում է Bloomberg–ը՝ վկայակոչելով ԱՄՆ...
Հնդկաստանը սահմանափակումներ է մտցնում բրնձի մատակարարման վրա. Bloomberg
Հնդկաստանը որոշել է լրացուցիչ սահմանափակումներ մտցնել բրնձի մատակարարման վրա՝ փորձելով ապահովել իր պարենային անվտանգությ...