Ավստրալիայում ուղղաթիռի կործանումից զոհվել է երեք ամերիկացի զինծառայող
Առնվազն երեք ամերիկացի զինծառայող է զոհվել կիրակի Ավստրալիայի հյուսիսային ափերի մոտ զորավարժությունների ժամանակ ծովային հետևակի ուղղաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխանություններին։
Bell Boeing V-22 Osprey ուղղաթիռը, որում եղել է 23 անդամ, վթարի է ենթարկվել Ավստրալիայի հյուսիսային տարածքում գտնվող Տիվի կղզիների մոտ, ասվում է Դարվինում ծովային հետևակայինների ռոտացիոն ուժերի հայտարարության մեջ:
Հինգ այլ զինծառայող ծանր վիճակում տեղափոխվել է Դարվինի թագավորական հիվանդանոց։
«Վիրավորներն ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի անձնակազմի 23 անդամ են, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց ապահով վերադարձնենք Դարվին՝ բուժման համար»,- ասել է Ավստրալիայի Հյուսիսային տարածքի ոստիկանության հանձնակատար Մայքլ Մերֆին:
Նա հավելել է, որ 5 ծովային հետևակային տեղափոխվել է Դարվին՝ բուժման համար, իսկ մնացածները դեպքի վայրում հետազոտվում են։ Վթարի պատճառը դեռ պարզված չէ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրալիայի ափերի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել։
Նմանատիպ հոդվածներ
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել․ Թուրքիայում ժամերի տարբերությամբ երկու վթար է տեղի ունեցել
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, որոնք ժամերի տարբերությամբ տեղի...
Վեդիում ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի
Օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...