ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավստրալիայի ափերի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել
Ավստրալիայի ափերի մոտ զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել V-22 Osprey ռազմական ուղղաթիռը, որում եղել են ԱՄՆ ծովային հետևակայինները։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից, որը հղում է կատարում տեղի լրատվամիջոցներին։
«Տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում Osprey ուղղաթիռ է կործանվել Մելվիլ կղզու մոտ՝ Predators Run զորավարժությունների ժամանակ, որին մասնակցում են անձնակազմեր Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Ինդոնեզիայից, Ֆիլիպիններից և Արևելյան Թիմորից»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ տեղի հեռուստաալիքը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է մոտ քսան ամերիկացի զինվորական։ Վթարի հետևանքով կարող են լինել զոհեր։ Անձնակազմի անդամները հայտարարվել են անհետ կորած։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի զինվորներին
Համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է, այն պահը՝ ինչպես է Հայաստանի ՊՆ մարտիկների կողմից հակառակորդի կենդանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները զրուցում, ապա ձերբակալում պահեստազորայինին․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողնե...
Հոսանքահարման հետևանքով հայ զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Այս մասին հաղոր...
Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբե...