Դանիայում կարող են արգելել Աստվածաշնչի, Ղուրանի և մյուս սուրբ գրքերի այրումը

Դանիան որոշել է քրեականացնել սուրբ գրքերի, այդ թվում՝ Ղուրանի և Աստվածաշնչի հրապարակային այրումը կամ պղծումը: Երկրի արդարադատության նախարարության տվյալով՝ նման ակցիաներն այսուհետ կարող են պատժվել մինչև երկու տարվա ազատազրկմամբ։

 

Շվեդիայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Ստոկհոլմն այժմ չի կարող նման քայլի գնալ, սակայն կարող է վերանայել «Հասարակական կարգի մասին» օրենքը և ավելի խիստ լինել քաղաքացիներին ակցիաներ անցկացնելու թույլտվություն տրամադրելու հարցում:

 

Շվեդիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն կարող ոտնահարել քաղաքացիների ազատությունները և սահմանափակել ակցիաներ անցկացնելու նրանց իրավունքը: Մինչ այդ Ղուրանի այրման ակցիաները բողոքի ցույցերի պատճառ են դարձել մահմեդական մի շարք երկրներում։

 

Նշենք, որ միայն Կոպենհագենում վերջին երկու ամիսների ընթացքում Ղուրանն այրվել է 3 անգամ:

Քաղաքականություն