Բելգորոդի մարզում ուկրաինական դրոնը պայթուցիկ է գցել խաղաղ բնակչի վրա. վերջինս մահացել է. նահանգապետ
Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է գցել խաղաղ բնակչի վրա, վերջինս մահացել է: Այս մասին գրում է Kommersant.ru–ն:
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի մարզի Շչետինովկա գյուղում տղամարդ է մահացել։ Դրոնը պայթուցիկ սարք է գցել նրա վրա, երբ նա խոտ էր հնձում իր ամառանոցում։ Տղամարդը ստացել է բեկորային ծանր վնասվածքներ և մահացել։
Այսօր ավելի վաղ Բելգորոդի մարզի Վալույսկի քաղաքային շրջանի Ուրազովո գյուղի գնդակոծման ժամանակ վեց մարդ վիրավորվել է։ Մի տղամարդ և մի կին ծանր բեկորային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, մյուս տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հաղորդագրության մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի պաշտպանութ...
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ
35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն: «ԶՈՒ որևէ...
Սուրեն Պապիկյանը պատրաստ է հանդիպել «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողների հետ․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ծնողներին փոխանցել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդ...
ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանի պաշտպա...