90 տարեկանում մահացել է ռուս ռեժիսոր Գլեբ Պանֆիլովը

90 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Գլեբ Պանֆիլովը, Интерфакс–ին հայտնել է «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։ 

«Ցավոք սրտի, մահացել է մեծ ռեժիսոր, մեր թատրոնի ընկեր Գլեբ Անատոլիևիչ Պանֆիլովը»,- ասել է Վարշավերը։ 

Վարշավերը հիշեցրել է, որ ռեժիսորը վերջին ամիսներին ապաքինվում էր հիվանդությունից։ 

Գլեբ Պանֆիլովը ծնվել է 1934 թվականի մայիսի 21-ին Մագնիտոգորսկում։ 


Պանֆիլովը «Васса», «В круге первом», «Мать», «Тема», «Иван Дениснович» ֆիլմերի ռեժիսորն է։ 

Գլեբ Պանֆիլովը Լոկառնոյի, Վենետիկի և Բեռլինի փառատոների դափնեկիր է։ 1990 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է հատուկ մրցանակի՝ «Мать» ֆիլմի համար գեղարվեստական ​​ակնառու նվաճումների համար։

Քաղաքականություն

Պատահարներ