Նիգերը Մալիին և Բուրկինա Ֆասոյին ներխուժման դեպքում թույլ կտա երկրում զորք տեղակայել
Նիգերի իշխանությունները փաստաթղթեր են ստորագրել, որոնք անհրաժեշտության դեպքում թույլ են տալիս Մալիին և Բուրկինա Ֆասոյին մտնել երկրի տարածք։ Այս մասին հայտարարել է Նիգերի ԱԳՆ–ն։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով France24 հեռուստաալիքին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայտարարությունն արվել է Նիգեր` Բուրկինա Ֆասոյի և Մալիի արտգործնախարարներ Օլիվիա Ռուամբայի և Աբդուլայ Դիոպի այցից հետո։
Նախորդ ուրբաթ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության (ECOWAS) ներկայացուցիչ Աբդել Ֆաթթահ Մուսան հայտարարել էր, որ միության անդամ պետությունների զորահրամանատարները հաստատել են իրենց պատրաստակամությունը միջամտել Նիգերում տիրող իրավիճակին` «հրաման ստանալուն պես»։
Բուրկինա Ֆասոի և Մալիի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ օտարերկրյա ուժերի ներխուժումը Նիգեր դիտարկելու են որպես ագրեսիա` ուղղված իրենց երկրների դեմ։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Նիգերում ECOWAS–ի միջամտությունը երկրի և տարածաշրջանի համար կործանարար սցենար կլինի, կազմակերպության ոչ բոլոր անդամներն են աջակցում դրան։
Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ Նիգերի նախագահական գվարդիայի մարտիկների մի մասը հանդես է եկել երկրի նախագահ Մոհամեդ Բազումի դեմ։ Նիգերի ԶՈւ ԳՇ սատարել է խռովություն իրականացրած մարտիկներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններ...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիր...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ
Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղու...
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Հաղորդագրություն Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից, ադրբեջանական դիրք...