Կիևը 42 ԱԹՍ-ներով հրձակվել է Ռուսաստանի վրա
Այս գիշեր Ռուսաստանի տարածքի վրա ուկրաինական 42 անօդաչու է գրոհել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը։
«Այսօր գիշերը կանխվել է ՌԴ տարածքի նկատմամբ կիևյան ռեժիմի կողմից ինքնաթիռատիպ անօդաչուներով իրականացրած փորձը։ ՀՕՊ միջոցները 42 անօդաչու են հայտնաբերել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Ղրիմի Հանրապետության տարածքում 9 անօդաչու է ոչնչացվել, 33–ը ճնշվել են ՌԷՊ միջոցներով և կործանվել` չհասնելով թիրախին։
Ավելի վաղ Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ Խերսոնես հրվանդանի շրջանում ծովի վրա մի քանի անօդաչու է ոչնչացվել, տուժածներ և ավերածություններ չկան։
Բացի այդ, գիշերը Կալուգայի մարզի երկնքում խոցվել է ՀՕՊ С-200 համակարգի ուկրաինական հրթիռ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններ...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիր...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ
Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղու...
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Հաղորդագրություն Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից, ադրբեջանական դիրք...