ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանում կամուրջ է փլուզվել․ առնվազն 17 մարդ զոհվել է
Հնդկաստանի Միզորամ նահանգում Այզալ քաղաքից ոչ հեռու կառուցվող երկաթգծային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 17 բանվոր։ Այս մասին գրել է Միզորամի գլխավոր նախարարն իր X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
«Այսօր Սայրանգում՝ Այզալից ոչ հեռու, փլուզվել է կառուցվող երկաթգծային կամուրջը։ Առնվազն 17 աշխատող մահացել է. փրկարարական աշխատանքները շարունակվում են», - հայտնել է նահանգի գլխավոր նախարարը։
Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ոչ բոլոր մարմիններն են դուրս բերվել փլատակներից։
Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում։ Երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի աշխատակազմում խոստացել են 200 հազարական ռուփի (2200 եվրո) վճարել զոհվածների մերձավորներին և 50 հազարական ռուփի (550 եվրո)՝ վթարի հետևանքով տուժածներին:
[50343ac73f55c0621faba1192f4eeae5.jpg]
[643fb54d919cbab015a4725b536d40f5.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են Ռումինայի ավտոլցակայանում հզոր պայթյունի պահը․ կան տուժածներ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի ավտոլցակայանում չորս պայթյուն է տեղի ուն...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Պրիգոժինի բիզնես-ջեթում զոհված անձանց մասունքներից տեսակադրեր
Համացանցում տարածվել են տեսակադրեր, որոնցում երևում են Պրիգոժինի բիզնես-ջեթում զոհված անձանց մասունքների տեսակադրերը։&nb...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...