Մեդվեդևը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ՌԴ-ին հնարավոր միացման մասին
Հարավային Օսիան և Աբխազիան Ռուսաստանին միացնելու գաղափարը կարող է իրականացվել: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ բանակցությունների վերսկսումը։
«Կրկին խոսվում է ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին։ Մեզ պետք չէ 2008թ պատմության կրկնություն։ Մենք պատրաստ ենք լուծել խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ՝ ՄԱԿ-ի կանոնադրության ոգով: Բայց եթե մեր մտահոգությունն իրական ուրվագծեր ունենա, մենք չենք վարանի։ Աբխազիայում և Հարավային Օսիայում դեռևս տարածված է Ռուսաստանին միանալու գաղափարը։ Եվ դա կարող է իրականացվել, եթե դրա համար լինեն հիմնավոր պատճառներ»,- գրել է Մեդվեդևը:
Հիշեցնենք՝ 2008 թվականի օգոստոսի 8-ի գիշերը Վրաստանը «Գրադ» բազմակի հրթիռային կայաններից կրակել է Հարավային Օսիայի վրա, վրացական զորքերը հարձակվել են հանրապետության վրա և ավերել նրա մայրաքաղաք Ցխինվալիի մի մասը։ Ռուսաստանը, պաշտպանելով Հարավային Օսիայի բնակիչներին, զորքեր մտցրեց հանրապետություն և հինգ օր տևած ռազմական գործողություններից հետո վրացի զինվորականներին դուրս մղեց տարածաշրջանից։ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...