ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։ Միացյալ Նահանգների դեսպանատունն անդրադարձել է թեմային՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։
Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են։
Ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Ադրբեջանի կառավարությունը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար»,- դեսպանատնից պատասխանել են լրատվամիջոցի այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ն բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ Արցա...
Արցախի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոք...