ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տավուշի մարզում երկհարկանի տուն է այրվել. տան նկուղային հարկում դի են հայտնաբերել
Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվել է երկհարկանի առանձնատուն։ Փրկարարները նկուղային հարկում հայտնաբերել են 87-ամյա Ն․ Վ․- ի դին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացել են այսօր ժամը 05։39-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 6-րդ նրբանցքի 4-րդ փակուղու տներից մեկում և մոտակա խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։58-ին, մարվել՝ 11։52-ին։ Այրվել են երկհարկանի տունը (մոտ 200 քմ)՝ գույքով և տանը կիցը խորդանոցի տանիքը (մոտ 40 քմ)։
[973ea58fa9024d6ca7a8e78936771c16.jpg]
[bfd149cf135c30b229aad27deac0994e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...
«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել մոր հետ ճանապարհն անցնող 9-ամյա տղային. երեխան տեղում մահացել է
Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի կ...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների հե...