Պատահարներ
Քարն ընկել է Զովունի տանող ավտոճանապարհի երթևեկելի հատված
Օգոստոսի 22-ին, ժամը 08:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քարն ընկել է Շրջանցիկ թունելից դեպի Զովունի տանող ավտոճանապարհի երթևեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
[8ef7d36b89870f0c70d7e5ad99646c3f.jpg]
[4d8bf7d6104cb6dab68bffa55b541b28.jpg]