ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ Կուրսկը ԱԹՍ-ով հարձակման է ենթարկվել․ կան տուժածներ
Օգոստոսի 20-ի գիշերը Կուրսկը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից, հայտնել է ՌԴ Կուրսկի մարզի մարզպետ Ռոման Ստարովոյտը։
«Նախնական տեղեկություններով՝ այն բախվել է երկաթուղային կայարանի շենքի տանիքին, որից հետո տանիքում հրդեհ է բռնկվել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Հարձակման հետևանքով հինգ մարդ թեթև վնասվածքներ է ստացել, նշել է Ստարովոյտը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ԱԹՍ–ի թռիչքի փորձ է արվել դեպի Մոսկվա՝ հարավային ուղղությամբ։
«Այն կասեցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Շնորհակալություն զինվորականներին աշխատանքի համար»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքը խոցվել է ՌԷՊ համակարգի միջոցով՝ մայրաքաղաքին մոտենալիս։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը․ ՊՈԱԿ–ի տնօրեն
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծության տակ է հայտնվել Չեռնիգովի կենտրոնը․ կան զոհեր և վիրավորներ
Հրթիռակոծության տակ է հայտնվել Ուկրինայի քաղաք Չեռնիգովի կենտրոնը. կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին իր հեռագրային ալիքո...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 20-ին ժամը 15։15-ի սահմաններում փ...