Թրամփի պաշտպանությունն առաջարկել է հետաձգել դատավարությունը մինչև 2026 թվականը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները խնդրել են դատարանին 2026 թվականի ապրիլին սկսել Կապիտոլիումի գրոհի գործով դատավարությունը, հայտնում է AP-ն։
Նշվում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն առաջարկել է դատավարությունը սկսել 2024 թվականի հունվարի 2-ին։ Ակնկալվում է, որ շրջանային դատավորը վերջնական ամսաթիվը կորոշի օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստի ժամանակ:
Թրամփին օգոստոսի 2-ին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի հետ։ Երկու հոդվածով նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում, իսկ երկու հոդվածով՝ մինչև 20 տարի: Գործով մեկ օր անց տեղի ունեցած առաջին դատական նիստում նախկին նախագահը ոչ թե կալանավորվեց, այլ ազատ արձակվեց՝ ներկայանալու խոստումով։ Նա դատավարությունն անվանել է «տխուր օր Ամերիկայի համար»:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...