ՔՊ-ական պատգամավորները նոր հանձնարարական են ստացել. «Հրապարակ»
ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երևանցիների հետ: Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի և թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել»,– գրում է լրատվամիջոցը։
Ըստ թերթի` ՔՊ-ում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերևից» հրահանգ է իջել` անողոք լինել։
Լրատվամիջոցը գրում է, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն օգոստոսի 23-ին է, պատգամավորների արձակուրդն ավարտվում է օգոստոսի 25-ին, սակայն դա նշանակություն չունի` պետք է հենց 23-ից լծվեն աշխատանքի` առանց գլուխ պահելու։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջո...
Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում
Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջա...
Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը․ ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախորդ շաբաթ հեռախոսային խոսակցություններից հետո խն...
Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջան...