1 տոննա Հերոինի գործով ո՞ւմ է դիմել ԱԱԾ-ն. «Ժողովուրդ»
Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա Կոկաինի գործով ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել, և կոնկրետ հարցադրումներ արվել: Հիմա սպասում են կոնկրետ պատասխանների։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթին հայտնի է, որ ԱԱԾ-ն կոնկրետ հարցեր է ուղարկել Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության իրավապահներին։ Իսկ ինչո՞ւ հենց այս երկրների իրավապահներին, քանի որ թմրամիջոցը Հայաստան էր ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով։
Նշվում է, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկաին ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նմանատիպ հոդվածներ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է. զգուշացում քաղաքացիներին
Օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի...
Տարադրամի փոխարժեքն՝ այս պահին
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ի դրությամբ՝ ըստ rate.am կայքի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ,&...
Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է․ բնապահպանները անհանգստանում են
Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայ...
Գյուղատնտեսության նախարարությունը ահազանգում է․ դադարել են գործել կաթ վերամշակող ընկերությունները
Արցախում, շրջափակման հետևանքով վառելիքի դեֆիցիտով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել անհարժեշտ քանակությամբ կեր...