Ուկրաինան չի հրավիրվել G20-ի գագաթնաժողովին. Հնդկաստանի վարչապետ
Ուկրաինան հրավիրված չէ G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում, քանի որ խումբը զբաղվում է տնտեսական զարգացման հարցերով, իսկ անվտանգության հարցերը լուծելու համար կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը, հայտնում է ТАСС–ը:
«G20-ը զբաղվում է գլոբալ աճի, տնտեսության զարգացման խնդիրներով: Գագաթնաժողովում կքննարկվեն էներգետիկայի, պարարտանյութերի, պարենային մատակարարումների խնդիրները»,- ասել է նա Նյու Դելիում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ուկրաինան ներառվաշ չէ գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում։
Ջայշանքարի խոսքով՝ G20-ը չի զբաղվում գլոբալ անվտանգության խնդիրներով, այս թեմայի հարթակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։
Հնդիկ նախարարը հիշեցրել է նաև, որ սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի հրավերներն արդեն ուղարկվել են։
Հնդկաստանը G20-ում նախագահում է 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։ Գագաթնաժողովին հրավիրված են խմբի բոլոր առաջնորդները, ինչպես նաև ինը այլ երկրների՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Մավրիկիոսի, Նիդեռլանդների, Նիգերիայի, Օմանի, Սինգապուրի, Իսպանիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները։ Ավելի վաղ Հնդկաստանի արտգործնախարարության խոսնակ Արինդամ Բագչին հայտարարել էր, որ Նյու Դելին հույսը դնում է ասոցիացիայի բոլոր երկրների ղեկավարների մասնակցության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...