Արցախի ԱՆ-ն չի հաստատում հղիի մահվան մասին լուրը
Այսօր լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ Արցախի Հաթերք գյուղում հղիի մահվան դեպք է գրանցվել։ Panoarama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից չեն հաստատել այդ լուրը։
«Սա նոր դեպք չէ, Հաթերքում տեղի ունեցած դեպքն է, որը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ։ Մենք այդ մասին բարձրաձայնել ենք, ոչ թե ծննդկանն է մահացել, այլ պտուղը»,-ասել են ԱՆ խոսնակ Անգելինա Իսախանյանը։
Նշենք, որ երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված էր.
«Բավարար սննդի բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Գրանցվել է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով»։
Հիշեցնենք, որ այսօր Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպքի մասին գրել էր Մանգասարյան Աննա անունով ֆեյսբուքյան օգտատերը և հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը:
Ավելի ուշ Արշակ Աբրահամյանը հեռացրել էր գրառումը և նոր հայտարարությամբ նշել, որ հղի կնոջ հետ կապված դեպքի մանրամասները ճշտել ինֆորմացիայի սկզբնաղբյուր հանդիսացողներից, ապա տեղադրել է վերոնշյալ օգտատիրոջ էջի հղումը:
[87137b7db8372e1a2575525d54ce6b60.png]
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Սիսիան քաղաքի կոյուղաջրերը հոսում են Որոտան գետ․ մաքրման կայանը սեփականաշնորհված է. «Հետք»
Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որո...
Իջևանում թուրք են բռնել. «Հրապարակ»
Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Իջ...
Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր․ Սերժ Թանկյանը՝ ադրբեջանցիներին
Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։...