Ֆրանսիայի ներկայացուցիչն Ադրբեջանին կոչ արեց անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը
Ֆրանսիայի ներկայացուցիչը Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում նշել է ութամսյա շրջափակման փաստը՝ շեշտելով, որ դրա համար ոչ մի հիմնավոր պատճառ չկա: Այս մասին ասել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։
«Բնակչության համար կարևոր՝ գյուղաշխատանքների խոչընդոտումը նույնպես հարուցում է խոր անհանգստություն։ Անընդունելի է նաև Կարմիր խաչի գործունեության խոչընդոտումը։ Կոչ ենք անում ապահովել գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը, ինչպես նաև պահպանել միջազգային հեղինակավոր ատյանների կայացրած որոշումների կատարումը»,– ասել է ՄԱԿ ԱԽ նիստում Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Ֆրանսիայի ներկայացուցիչը ընդգծել է՝ այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհից առանց որևէ լեգիտիմ պատճառի։
Իր խոսքով՝ Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության արգելափակումը և Ադրբեջանին կոչ է անում անվերապահորեն և անմիջապես վերականգնել անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...