Այն, ինչ ՌԴ-ն ուղարկել է, փոքրամասնությունների ինտեգրման պլան է, դա խայտառակություն է. Սամվել Բաբայան

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարծում է, որ Ադրբեջանի վերջին հայտարարությունները ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հետ են կապված ավելի շատ, քան թե իրական էսկալացիայի ռիսկ կա: Այս մասին գրում է NEWS.am-ը: 

 

«Ես չէի ասի նոր էսկալացիայի ռիսկ կա: Իրոք շարժ լինում է, ասենք ռուսական զորքը Լաչինի միջանցքում 20-25 հոգանոց շարժ է ունեցել, նկարել են, վայնասուն դրել, թե իբր շարժ կա, եւ ՀՀ սահմաններում եթե փոքր շարժ է եղել զորքերի, ես չեմ համարում, որ դա լարվածություն է ստեղծել, ուղղակի իրենք մի քիչ այլ ձեւ են նայում, փորձում են բարձաձայնել, նամանավանդ, որ ՄԱԿ-ում  հարցը պետք է քննարկվի, փորձում են դրա ֆոնի վրա ասել, թե հայերը զորք են կուտակում: Ես այդ տեսանկյունից կնայեի»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Բաբայանը:

 

«Եթե սկսենք այդ բանակցությունները, հետո կպարզվի՝ ինչ ենք անելու: Այո, ամեն տարբերակ էլ ունենք: Ես ասում եմ, որ փաստաթուղթ ենք մշակում, հղկում, պատվիրակություն է կազմվում, գնում ենք բանակցությունների, բայց ոչ ես: 120 հազար ժողովուրդ այսօր գերության մեջ է, պետք է տնտեսական լուծումներ գտնել, չի կարելի, վերջիվերջո վերջ տվեք եւ պատասխանատվություն վերցրեք ձեզ վրա»,-  նշել է նա:

 

Բաբայանը համաձայն չէ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի առաջարկին, որն ըստ էության այդպես էլ չէր իրականացել. 

 

«Ասենք 2 մեքենա Աղդամով անցավ, մի 10 մեքենա էլ Լաչինով անցավ, հետո նորից փակեց ու նորից մեկ ուրշ պահանջ դրեց: Իսկ իմ առաջարկի դեպքում՝ ճանապարհը բացվում է, բանակցությունները զուգահեռ ընթանում են»:

 

Բաբայանը նշում է, որ Արցախը ինքնուրույն էլ կարող է բանակցել, որեւէ  մեկի միջնորդության կարիքը չունի:

 

«Այն, ինչ Ռուսաստանը այս վերջում ուղարկել է փոքրամասնությունների ինտեգրման  պլան է, դա խայտառակություն է: Այդ փաստաթուղթը ուղարկվել է Արցախ կամ Երեւան, չգիտեմ, որ մեզ թողելու են մեր լեզվով խոսենք կամ սպորտով զբաղվենք: Չի կարելի այդպես, առաջինը մենք ենք, հետո նոր բոլորը»:

 

Բաբայանը նշել է, որ այսօր պետք է միջազգային հարթակում աշխատել եւ լուծումներ գտնել, իսկ կարճաժամկետ լուծումներ ամեն պահի էլ կարող է անել, սակայն դա պետք է թողնել հետոյին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: