Մեր քննարկման առարկան Լաչինի միջանցքն է. Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անհիմն է անվանել Բաքվի՝ «տարածքային պահանջների» վերաբերյալ Երևանին ուղղված նոր մեղադրանքները:
Հանրային ՀԸ-ի եթերում Մարուքյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում. «Ադրբեջանը պարտավոր է իր զինված ուժերը դուրս բերել Խորհրդային Հայաստանի վարչական տարածքից, որը ՀՀ ինքնիշխան տարածք է ճանաչվել Ալմաթիի հռչակագրի համաձայն», -նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացրել Ադրբեջանին։
Հատուկ հանձնարարություններով դեսպանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոնկրետ որոշումներ կկայացնի։
Մարուքյանը նշել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանի առաջարկած այլընտրանքային ուղիների հարցը․ «Մեր քննարկման առարկան Լաչինի միջանցքն է»,- ասել է նա։
Ադրբեջանի կողմից կազմակերպված ապատեղեկատվության վերջին հոսքերը Մարուքյանը հիմք է համարում տեղում նոր սադրանքներ կազմակերպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը ներկայացրեց ապացույցներ և հայկական կողմի ակնկալիքները. ԱԳ նախարարի՝ ամբողջական ելույթը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտե...
Այստեղ եմ՝ հայցելու այս հեղինակավոր կառույցի աջակցությունը. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում առկա ներկայիս հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կո...
ՄԱԿ ԱԽ–ում քննարկում են Արցախում հումանիտար ճգնաժամը
Ինչպես արդեն հայտնել էինք, Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի ժամանակ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի...
Ֆրանսիան Արցախի հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ. Le Figaro
Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով սովի եզրին կանգնած...