Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է ԼՂ հարցով արտակարգ նիստ անցկացնել
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Դիմումը հրապարակվել է ՄԱԿ–ի թվիթերյան էջում։
«Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունը»,- ասված է նամակում։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
[c6b692abf26b9c5f95db5d2f840e6d1c.jpg]
[dbd81d4d1edf8312d935d7e8a37cb223.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի առաջարկը սկզբում ընդունել, ապա մերժել են ԼՂՀ-ում. Коммерсантъ
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրա...
Պահանջում ենք դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին նկատվում է Արցա...
Ադամ Շիֆը նամակ կգրի Բայդենին՝ Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը...
«Ծանր աշուն է սպասվում». Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբա
Ուկրաինային «ծանր» աշուն է սպասվում, քանի որ աշխարհում գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություննե...