ԼՂ հայերի ձայնը պետք է հասցնել աշխարհին. Օկամպոն դիմել է Քարդաշյանին ու Էսրայելյանին
Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և հրապարակել տեսաուղերձ։
«Դուք կարող եք օգնել նրանց, դուք կարող եք նրանց ձայնը հասցնել աշխարհին, քանի որ նրանք այդ հնարավորությունը չունեն»,– ասում է Օկամպոն` հավելելով, որ Բլինկենը կարող է փոխել իրավիճակը, ստիպել դադարեցնել հայերի ցեղասպանությունը։։
Օկամպոն գրառման մեջ նշել է հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն իրենց ձայնը աշխարհին հասցնելու, և կոչ է արել օգնել նրանց այդ հարցում:
[7f5ec59be3b355a5de31683f0b96c7e7.png]
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Այսօր` օգոստոսի 13–ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Այն Հայ Առաքելական եկ...
Իրաքի իշխանությունները որոշում են կայացրել ապաարգելափակել Telegram-ը
Իրաքի հաղորդակցությունների նախարարությունը խոստացել է, որ օգոստոսի 13-ին, երկրում կապաարգելափակի Telegram մեսենջեր...
ԵՄ-ն Նիգերի զինվորականներին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահին
ԵՄ-ն Նիգերի զինվորականներին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահին: Նիգերի տապալված նախագահ Մուհամեդ Բազումը իր...