Ղրիմին հարվածելու Կիևի փորձն անպատասխան չի մնա. Զախարովա
Ռուսաստանը խստորեն դատապարտում է և անպատասխան չի թողնի Ուկրաինայի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող Ղրիմի կամրջի վրա հարձակվելու փորձը։ Այս ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք խստորեն դատապարտում ենք այս ահաբեկչական հարձակումները: Ղրիմի կամուրջը զուտ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է, որի վրա հարձակումներն անընդունելի են»,- ասել է Զախարովան:
Զախարովան ասել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը նման հարձակումներով փորձում են քողարկել շփման գծում անհաջողությունները։
«Նման դիվերսիաները միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համոզվելու Կիևի վարչակարգի իրական էության մեջ: Նման բարբարոսական գործողություններն արդարացված չեն, և դրանք անպատասխան չեն մնա»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիևը փորձել է գրոհել Ղրիմի կամուրջը С-200 հրթիռով։ Շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ հատուկ ծառայությունները Ղրիմի կամրջի վրա ծխածածկույթ են կիրառել։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին նկատվում է Արցա...
Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել հայ ռազմագերիների լուսանկարները, ինչն անընդունելի է․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի (նախկինում՝ Twiter) իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ «Սո...
Ադամ Շիֆը նամակ կգրի Բայդենին՝ Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը...
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է ԼՂ հարցով արտակարգ նիստ անցկացնել
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք...