Անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր․ Միրզոյանը խոսել է Բելգիայի ԱԳ նախարարի հետ
Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով ԼՂ 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները։
ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է խոցելի խմբերի, այդ թվում` հղի կանանց, տարեցների, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար իրավիճակի սրությունը` նշելով, որ «նրանք զրկված են անհրաժեշտ դեղորայքից և բժշկական աջակցությունից»:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար և անխափան գործունեության ապահովման կարևորությանը:
Նախարար Միրզոյանն շեշտել է, որ «համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող. Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ ԼՂ անխափան կապի վերականգնման համար անհրաժեշտ են քաղաքակիրթ աշխարհի միասնական ջանքեր»:
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և Բելգիայի միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ ներառյալ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին նկատվում է Արցա...
Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել հայ ռազմագերիների լուսանկարները, ինչն անընդունելի է․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի (նախկինում՝ Twiter) իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ «Սո...
Ադամ Շիֆը նամակ կգրի Բայդենին՝ Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը...
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է ԼՂ հարցով արտակարգ նիստ անցկացնել
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք...