ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծանր հոտ, հեռվից երևացող կրակ․ քաղաքացիներն ահազանգում են
Auroranews-ը շարունակում է տեսանյութեր ստանալ Երևանի Նուբարաշեն աղբավայրի տարածքից։ Մեզ ահազանգող քաղաքացիները նշում են, որ հրդեհից բացի, տարածքում նաև վատ հոտ է եկել, ձայներ են լսվել։ Ըստ նրանց՝ հավանաբար հենց այրվող պլաստիկ իրերն են պայթել։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Auroranews- ի հետ զրույցում նշեց, որ հրդեհը երեկ է բռնկվել և իրականացվել են հրդեհաջիջման աշխատանքներ։
«Երեկ 13։00 -13։30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել և հենց այդ ժամանակվանից սկսած իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահի դրությամբ իրականացվում են հողային աշխատանքներ։ Երեկվանից ու մոտակա մի քանի օրերին, աղբավայրի տարածքում, քաղաքապետարանի աշխատակիցների, ՆԳՆ փրկարար ծառայողների կողմից հերթապահություն է անցկացվելու, որպեսզի եղանակայի անոմալ տաքացման պատճառով խնդիրներ չունենանք, իսկ դրանց լինելու դեպքում էլ արագ արձագանք լինի»,- նշեց նա։
Կոստանյանի խոսքով՝ առավոտյան նկատվող սպիտակ ծուխը ծխացող օջախներից է եղել։
Հիշեցնենք՝ Auroranews-ը ներկայացրել է նար, թե տեղում ինչ պատկեր է եղել առավոտյան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում կրակե՞լ են ավտոբուսի վրա
Արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Այս մասին հայտնում է Mediahub-ը, նշելով, որ «կրակել» են ավտոբուսի վրա։ Տեսանյութո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունից՝ երթուղային ավտոբուսի ուղղությամբ հնարավոր կրակոցի մասին
Քիչ առաջ հայտնցինք, որ Երևանում միջադեպ է տեղի ունեցել, և ամենայն հավանականութայմբ, կրակոց է արձակվել երթուղային ավտոբու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավայան կղզիները «դրախտ»-ից «դժոխք» են դարձել
Համացանցում շարունակվում են կադրեր հրապարակվել Հավայան կղզիներից։ Լրատվամիջոցները նկատում են՝ անտառային հրդեհների պատճառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեպի Մոսկվա շարժվող ԱԹՍ-ներ են խոցվել
Տեսախցիկները ֆիքսել են ՌԴ Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կործանման պահը։ Դոմոդեդովոյի և Օդինցովոյի...