Մարդիկ, ովքեր Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական պահերին պետք է սահմանին լինեին, բանտերում են
ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գեներալ Գրիգորի Խաչատուրովը շուրջ 5 ամիս է՝ անազատության մեջ է: Եթե կամայական մարդկանց մոտենաս ու հարցնես, թե ինչու` կասեն` հաղթող գեներալ է,սկզբունքային է, դեմքին ճշմարտություն ասող է, այս իշխանության մասին իրականությունը բաց արտահայտող է:
Ու բնականաբար որևէ մեկի մոտ կասկած չկա, թե նա հանցագործ է կամ որևէ քրեական սխեմայում դերակատար:
Չնայած այս համակարգային ապօրինություններին, մեր գաղութային զրույցները ոչ թե նրա բանտային կյանքի, այլ ապագայի անելիքների մասին են:
Այսօր էլ այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` զրուցելու գեներալ Խաչատուրովի հետ:
Ինչպես նրան տեսել եմ ազատությունից ապօրինի զրկվելու առաջին օրերին, ճիշտ այդպիսի սառնասրտությամբ շարունակում է ապրել:
Այն մարդիկ, ովքեր Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական պահերին պետք է սահմանին լինեին, նրանք բանտերում են:
Այս իշխանության նպատակը նոր պատերազմին պատրաստվելը չէ, դիմադրելը չէ, այլ նորանոր պատճառներ մտածելն է, թե ինչի կրկին պարտվեցինք, կրկին զիջեցինք:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...